Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Նկարը պատահական մոտս գտա, որոշեցի տեղադրեմ այստեղ:
Պատմությունը:
ԱՄՆ-ում արդեն հիսուն տարի յուրաքանչյուր մայիսի վերջին երկուշաբթին հիշատակի օր է, որ այդպես էլ անվանում են` Հիշատակի օր: Այդ օրը ԱՄՆ զինված ուժերում ծառայության ընթացքում զոհված զինվորականների հիշատակի օրն է:
Վերջին անգամ ԱՄՆ հողի վրա պատերազմ եղել է հարյուր տարի առաջ` հարևան Մեքսիկայի հետ սահմանային վեճերը: Սակայն, ամերիկյան զինվորները շարունակում են կռվել երկրի տարածքից դուրս և ծառայել պետությանը` հավատալով, որ դա ծառայություն է իրենց երկրի ազատության և հզորացման: Իսկ մենք մեր հարազատ Արցախին այլևս չենք ուզում զինվոր տալ:
Այս նկարը արել եմ Մասաչուսեթս նահանգում, ավելի կոնկրետ Բոստոն քաղաքում ութ տարի առաջ: Նկարում զինվորական հայրն է որդիների հետ, դրոշ են տնկում ի հիշատակ կորցրած հարազատ զինվորի: Յուրաքանչյուր դրոշակ մեկ զոհ է խորհրդանշում և այսքանը միայն այս մեկ նահանգից»:
Նկարը պատահական մոտս գտա, որոշեցի տեղադրեմ այստեղ:
Պատմությունը:
ԱՄՆ-ում արդեն հիսուն տարի յուրաքանչյուր մայիսի վերջին…Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 16 февраля 2021 г.