ԱՄՆ-ում հնագետները գտել են Ալ Կապոնեի օղեթորման սարքը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հնագետները գտել են Ալ Կապոնեի օղեթորման սարքը

Թենեսիի համալսարանի հնագետները հայտնաբերել են 1920-ական թվականների օղեթորման սարքի մնացորդներ, որը կարող էր օգտագործվել սպիրտային ըմպելիքների անօրինական արտադրության համար: ԱՄՆ օրենքները շրջանցելով՝ ալկոհոլի վաճառքը վերահսկում էր հռչակավոր գանգստեր Ալ Կապոնեն, հայտնում է Daily Mail-ը:

Տակառները, խարամաբլոկները, այգեգործական փողրակները եւ այլ արտեֆակտներ գտնվել են Չարլսթոնից 48 կմ հեռավորությամբ անտառում Հել Հոուլ Սուեմփ տեղանքում: Հետազոտողներն այս շրջանում գտել են 3,6 մետր խորությամբ հոր, մետաղե թիթեղներ, փայտածուխ եւ տաքացնելու այլ իրեր: Ենթադրվում է, որ կեղծիքի արտադրության գործունեությունը ղեկավարում էր բուտլեգեր Բենջամին Վիլպոնտոն, որը Ալ Կապոնեի համար ապօրինի խմիչք էր մատակարարում:

ԱՄՆ-ում «չոր օրենքի» տարիներին Հել Հոուլ Սուեմփում է գտնվել ոգելիցի ամենախոշոր տնայնագործական արտադրություններից մեկը: Մաքսանենգները այն տեղափոխում էին Չիկագո եւ շահավետորեն վաճառում էին: Ալ Կապոնեն այս շրջան էր գալիս լիմուզինով, որպեսզի անձամբ ստուգի «ձեռնարկության» աշխատանքը:

news.am