«Թվարկեմ Միքայել Մինասյանին վերաբերվող մի փոքր շարք, որի մասին, վստահ եմ, չգիտեն շատերը». Արթուր Արամյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թվարկեմ Միքայել Մինասյանին վերաբերվող մի փոքր շարք, որի մասին, վստահ եմ, չգիտեն շատերը». Արթուր Արամյան

Տևական ժամանակ է արդեն,որ համայն աշխարհի հայությունը լսում է Միքայել Մինասյանին: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, նշել, խնդրել և հորդորել,որ մենք պետք է մեր առօրյա հասարակական- քաղաքական կյանքին վերաբերվող հարցերին ցուցաբերենք մասնագիտական մոտեցումներ կամ էլ լսենք մասնագետներին,պետք է նվիրումի զգացումով վերաբերվենք հայրենիքին,հայրենիքին ծառայություն մատուցած անձանց մասին խոսելիս պետք է հարգանքով մոտենալ, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է չխոսենք, պարտադիր է, որ շատերը ի սպառ վերացնեն փողոցային մակարդակի խոսակցությունների և կարծիքների արդյունքում ծնված այն հերյուրանքները,որոնք ձևակերպվել են «Սերժի փեսա» ասելով և հրամցված ատելության ֆոնին էլ նույն կերպ եզրափակվել են, առանց գիտենալու,փորձելու հասկանալ,թե ով է Միքայել Մինասյանը,ով է եղել Վատիկանում ՀՀ ի դեսպանը,ինչ է արել,ով է եղել մինչ «Սերժի փեսա» դառնալը, ինչ ընտանիքից է նա և այլն… Հարգելիներս, որպեսզի պարզ և հասկանալի լինի բոլորիդ, թե ինչու եմ անդրադառնում Միքայել Մինասյանին,սկզբի համար թվարկեմ մի փոքր շարք,որի մասին մինչ այսօր վստահ եմ չգիտեն շատերը և հետո մեկ նախադասությամբ եզրափակեմ այս գրառումս…

  1. Դեսպանի պաշտոնը ստանձնելուն պես անմիջապես պայքար է սկսել թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական լոբբիի դեմ Հռոմում
  1. Նրա կողմից ղեկավարվող տեղեկատվական պատերազմում ջախջախվում է թուրք-ադրբեջանական լոբբին Հռոմում և հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ օգտագործում է ցեղասպանություն եզրույթը
  1. Ջախջախիչ պարտության հետևանքով Թուրքիան ետ է կանչում իր դեսպանին Վատիկանից
  1. Սերժ Սարգսյանը,Ռոբերտ Քոչարյանը, հաղթել են Ալիևի հորը, 2016 թ Ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսանը հաղթեց Ալիևին, իսկ տեղակ էիք,որ ապրիլյանի ընթացքում այդ ողջ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի դեմ կրկին նախաձեռնել և վարել է Միքայել Մինասյանը իր ընկերների հետ, որտեղ կրկին փայլուն հաղթանակ է գրանցել:
  1. Նրա օրոք հայատառ խաչքարներ են վերականգնվել և կանգնեցվել:
  1. Նրա օրոք Վատիկանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը,իսկ Գրիգոր Նարեկացուն կարգվել է տիեզերական վարդապետի կոչումը:
  1. Նրա օրոք և ջանքերով առաջին անգամ Հայաստան ժամանեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը,առաջին այցը անվանվեց ուխտագնացություն Հայաստան,որը նաև բարձր պատիվ և հարգանք էր խորհրդանշում,այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ծիծեռնակաբերդ,որտեղ էլ ձեռագիր մատյանում թողեց իր մտքերը:

Հարգելի հայրենակից, շատ է Միքայել Մինասյանի կողմից նման հաղթանակներ կերտած գործողություների շարքը, կարելի է թվարկել,բայց ցանկությունս մեկն է ՝

Եթե պետք է ստանձնենք դատավորի դերը,ապա պետք է մարդկանց դատենք կամ գնահատենք նրանց կատարած աշխատանքներով,իսկ նրա անվան շուրջ շրջանառվող լուրերը ամբողջությամբ սուտ են,քանի որ նա չլինելով քաղաքական գործիչ, ստանձնել է կրկին բարձր պատասխանատվություն իր նախաձեռնությամբ,ասեմ ավելին՝ նրա հրապարակումներից և հանրային ելույթներից հետո է ,որ հասարակության լայն շրջանակներում շատերը առերեսվեցին իրականությանը,ճանաչեցին շատերին,պարզ տեսանք,թե ինչ է կատարվում մեր երկրում և որ ամենակարևորն է ՝ եթե մի պահ օրինակ մտավոր կերպով մի կողմ դնենք ընդդիմադիր դաշտը,ապա կտեսնենք, թե ինչ մտքի և մանևրելու հատկություն ունեցող տիտանի հետ գործ ունենք,ով ՀՀ ում քաղաքական եղանակներ է թելադրում միայնակ իր թիմով տեղեկատվական դաշտում,իսկ ինչ կլիներ,եթե նա գործեր ազատ ու ոչ միայն այդ ոլորտում?

Եզրակացրեք ինքներդ,ճանաչենք մարդկանց նրանց գործերով,իսկ Ձեզ էլ ՝ Շնորհակալություն:

#Միքայել_Մինասյան

#Mikayel_Minasyan

#Микаел_Минасян

#M_M

Արթուր Արամյանի էջից:

Տևական ժամանակ է արդեն,որ համայն աշխարհի հայությունը լսում է Միքայել Մինասյանին:Հարկ եմ համարում ևս մեկ անգամ…

Опубликовано Artur Aramyan Среда, 17 февраля 2021 г.



Նման նյութեր