Սերոբ Խաչատրյան. «Դա ձախողված լուծում է»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Դա ձախողված լուծում է»

Սերոբ Խաչատրյանը Facebook-յան իր էջում գրել է. «Կա մտածողության երկու դրսևորում. անալոգային (համանմանության) և հիմնարար սկզբունքների վրա հիմնվող։

Անալոգային մտածողության դեպքում դու նայում ես Իսրայելի բանակին‚ Սինգապուրի գերազանցության գաղափարին‚ Ղազախստանի կրթության համակարգին և փորձում ես Հայաստանում ներդնել դրանք։ Դա ձախողված լուծում է‚ որովհետև Հայաստանի նման երկրում դու պետք է նախ աշխատացնես հիմնարար սկզբունքների մտածողությունը և հասկանաս‚ ինչ ունես դու‚ ինչ ունեն Իսրայելը‚ Սինգապուրը‚ Ղազախստանը։

Եթե դու տարբեր պայմաններ‚ իրավիճակ ու ռեսուրսներ ունես‚ անալոգային մտածողությունը չի բերի ցանկալի արդյունքի։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հիմնարար սկզբունքների վրա հիմնվող մտածողության լավ օրինակ էր՝ ազգ-բանակ մասով»։

Լուսանկարը՝ «Photolure»-ի



Նման նյութեր