«Դավաճան թրքահպատակները հիմա էլ ուզում են ՏԻՄ-երը ուզուրպացնել». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Դավաճան թրքահպատակները հիմա էլ ուզում են ՏԻՄ-երը ուզուրպացնել». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանն իր էջում գրում է.

«Դավաճան թրքահպատակները հիմա էլ ուզում են ՏԻՄ-երը ուզուրպացնել՝ ընդունելով նոր որոշում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքապետի և ավագանու ընտրություն չի անցկացվում, վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը: Այսինքն, հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարների և ավագանիների լիազորությունները վաղուց ավարտվել են , և այս չարաբաստիկ իշխանությունների պատճառով նոր ընտրություններ տեղի չեն ունեցել՝ թրքասերները ցանկանում են առանց ընտրությունների յուրայիններին նշանակել քաղաքապետեր և համայնքապետեր, իսկ ընտրությունները հետաձգել անորոշ ժամանակով։ Իշխանության յուրացման շրջանակներում՝ մի շարք քաղաքապետերի, համայնքապետերի և «հպարտ» քաղաքացիների լռության ներքո երկրում ևս մեկ քայլով ամրապնդվում է նիկոլյան դիկտատուրան՝ իր դառը հետևանքներով հանդերձ։

Առաջիկայում ընդդիմադիր և «չեզոք» հայացքներ ունեցող գրեթե բոլոր քաղաքապետերն ու համայնքապետերը պաշտոնանկ կարվեն։

Դմփ, դմփ, հու՜»։

#Առանց_նիկոլ_Հայաստան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/4265163676861339



Նման նյութեր