Վիկտորյա Բոնյան խոստովանել է, որ Ռուսատանում կոմունալ ծառայություններն իր համար ավելի էժան են, քան Մոնակոյում, ուր հիմա ապրում է։ Պատմելով Ռուսաստանում եւ Եվրոպայում իր անշարժ գույքի մասին՝ մոդելը հայտնել է, որ կոմունալ ծառայությունների համար անձամբ է վճարում, եւ Մոնակոյում դա կլորիկ գումար է կազմում։
«Մոնակոյում լույսի համար ամսվա ընթացքում ստացվում է 500 եվրո։ Ընդ որում, ինձ այպիսի հաշիվներ եկել են նույնիսկ ամռանը։ Ժամանակին չվճարելու դեպքում այնտեղ անմիջապես կանջատեն»,- հայտնել է նա։
Բոնյան ընդգծել է, Ռուսաստանում ծառայությունների գներն այդքան թանկ չեն։ Նրա խոսքով՝ հայրենիքում անդորրագրի ընդհանուր գումարը չի գերացազանցում 12 հազար ռուբլին։ «Դա բոլորը միասին՝ լույս, ջեռուցում, նույնիսկ անվտանգություն»,- ընդգծել է մոդելը։ Նա նշել է, որ ձգտում է վճարումները կատարել առանց ուշացումների։
Բոնյան Մոնակոյում վերջնականապես հիմնավորվել է մոտ մեկ տարի առաջ։ Բաժանվելով ամուսնուց՝ Ալեքս Սմերֆիտից, մոդելը դստեր՝ Անժելինայի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա եւ փորձել է ապրել Լոնդոնում։ Սակայն լոնդոնյան անձրեւոտ եղանակը դուր չի եկել Անժելինանին, եւ մայր ու դուստր կրկին Մոնակո են վերադարձել։