Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Մենք 33 տարի հետ ենք գնացել։ Եկել ենք նույն կետին։ Ավելի ճիշտ՝ այդ կետից էլ ենք հետ գնացել։ Հիմա հենման կետ չկա։
1988–ի փետրվարի 20–ը համարվում է Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր։ Շարժման ակտիվում ունեցանք անկախ Հայաստան, Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ, Ղարաբաղի դե ֆակտո պետականություն, հզոր բանակ, սեփական ԵՍ։
2020–ի պատերազմի արդյունքում Արցախի պետականությունը կորավ 44–օրյա ստի, կեղծիքի, հիմարության ու դավաճանության քողի տակ։ Նիկոլին հաջողվեց նաև լուրջ հարցականի տակ դնել Հայաստանի պետականությունը։
Մենք այժմ փաստացի բանակ չունենք։ Արցախը գետտոյացվել է։ Հայաստանը GPS–ով հանձնվում է։
Աշխարհի քարտեզի վերաձևման նախաշեմին ՀՀ քաղաքացիներս միջազգային հարթակում ներկայանում ենք կապիտուլյացիայի խորհրդանիշի դեմքով, ինչը մեզ մանրադրամի հեռանկարից զատ այլ բան չի խոստանում։ Սա դատավճիռ է։
Հայաստանը դեռ մնում է աշխարհի քաղաքական քարտեզի վրա բացառապես ռուսական գործոնի պատճառով։ Բայց այդպես երկար չի կարող շարունակվել։ Մեզ լավագույն դեպքում ամիսներ է մնացել։ Հետո արդեն անդառնալի բաներ են լինելու։ Արդեն լինում են։ Ի վերջո մենք կա՛մ վաճառքի առարկա կդառնանք, կա՛մ մեզ պարզապես կգրավեն։
Սրանց մնալն իշխանության ղեկին նշանակում է Հայաստանը տանել դեպի վիլայեթացում։ Իսկ լավագույն դեպքում՝ դեպի ռուսական գուբերնիա ու դա դեռ մեծ հարցական է՝ կուզենա՞ կամ կկարողանա՞ Մոսկվան այդ բեռի տակ մտնել։
Մեզ էլ, Ռուսաստանին էլ, Իրանին էլ պետք է անկախ Հայաստան, որը ոչ թե բեռ կլինի իր դաշնակիցների ու հատկապես ՌԴ–ի համար, այլ արժանապատիվ ու մեջքն ուղղած սուբյեկտ։
1988–ին սկսած շարժմամբ մենք հասանք պատմական արդյունքների, իսկ 2020–ին կորցրինք գրեթե ամեն ինչ։
Ընդդիմությունից շատերն են դժգոհ։ Գոհ լինելու քիչ պատճառներ կան։ Հատկապես երբ մեր 30 տարվա քաղաքական վերնախավը, եզակի բացառություններով, փտած է։ Այդ փտածությունն ու անարդարությունն էր պատճառը, որ ժողովրդին ոտքի հանեց, և որից օգտվեցին մեր երկրի թշնամիները՝ իշխանության բերելով անհայրենիք դուրսպրծուկին։ Մարդիկ ի՞նչ աստիճանի պետք է զզված լինեին քաղաքական վերնախավից, հիասթափված՝ սեփական պետությունից ու հոգնած՝ անարդարությունից, որ օգնեին իշխանության գալ պատահական մեկին․․․
Այնպես որ այսօրվա համար նաև այդ քաղաքական վերնախավն է մեղավոր։ Նիկոլն այդ աղբանոցից ծնվեց և պետք չէ դեմագոգիայով զբաղվել, մանավանդ երբ ֆալշն ակնհայտ է։
Բայց այս ամենով հանդերձ մենք չենք կարող Հայաստանն ու մեր երկրի իշխանությունը հանձնել թուրքին։ Նիկոլինը Ալիևին ու Էրդողանին սպասարկող իշխանություն է։ Այնպես որ ընտրությունը մեծ չէ։
Ամեն մեկս իր կռիվը պետք է տա՝ պետության, իր, իր ընտանիքի, իր հարազատների, իր ընկերների համար։
Այն հասարակական–քաղաքական ձևաչափը, որը Նիկոլի դեմ պայքար է մղում այս պահին՝ ամենակոնսոլիդացիոնն է։ Ուրիշ դեռ չկա։ Ինքներդ եք համոզվել։ Եթե այդ ձևաչափն էլ չլիներ, ապա մենք տիեզերական մասշտաբների հասնող խայտառակության ականատեսը կլինեինք։ Քանզի զանգվածային բողոքներ չէին լինի ու կստացվեր, որ կապիտուլյացիայի ենթարկված հայերը զրո ցավ են ապրել։ Աշխարհը կթքեր մեր երեսին ու եթե Նիկոլին չվռնդենք, ապա Հայաստանի վրա այլ ձևով կթքեն։ Ուստի՝ առայժմ Հայրենիքի փրկության շարժման ձևաչափով պետք է կռիվ տալ։ Չի ստացվի, այլ ձևաչափ կմտածենք։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ ստացվի։ Հատկապես որ վերը նշված ձևաչափի մաս կազմող բոլոր կուսակցություններում ու հասարական կազմակերպություններում կան առողջ, կարող և հայրենասեր անհատներ, որոնք այսպես թե այնպես, այս կամ այն ձևաչափով հասնելու են քաղաքական դրական փոփոխությունների ու ներդնեն իրենց ջանքերը մեր պետության համար։
Բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Փետրվարի 20, ժամը 15։00։
Հանուն Հայաստանի ու Արցախի»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/424604411989352