Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի գիտություն բարբաջանքը քաղաքական ու բովանդակային հակադարձումից չտարբերողներին։
2016 թվականի ապրիլյանի նպատակը նոր հրադադարի կնքումն էր։ Ալիևը տապալվեց։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հաղթեցինք ռազմադաշտում (ոչնչացվեցին ալիևի էլիտար ստորաբաժանումները, հետ շպրտվեցին ելման դիրքեր)։
Ապրիլյանի ռազմական հաղթանակը ամրագրվեց Վիեննայի ու Սակտ Պետերբուրգի պայմանավորվածություններով, որոնք ստահակը մատաղ արեց ալիևի ոստքերի տակ Դուշանբեում։ Վերելակում պայմանավորվեց, որ մի փոքր չկրակեն՝ հանրապետականների հախից գա։
Մերժեց ցանկացած նոր փաստաթղթի մասին հնարավոր քննարկումը։
Ստիպեց ալիևին մուրալ կրակի դադարեցում։
2016-ին խնդրողի դերում եղել է մեր թշնամին։ Սրա մասին գիտեն բոլոր՝ համանախագահները ու Ռուսաստանի ղեկավարությունը։
Իսկ դուք հիմա լիզում եք (ձեր սիրած բառապաշարով) թշնամու կոշիկը երկու օր ավել մեր երկրում մնալու համար։
Վախենում եք, որ խաղաղ բանակցություններում ընդգրկված որևէ երկրի ղեկավար կամ արտգործնախարար խոսքից, որովհետև բոլորն անուղղակի ապացույցներ են ձեր ծախված ու անհայրենիք կեցվածքի։
Մեկ այլ անհայրենիք գոյացությունն էլ, ով արդեն 3 տարի անվտանգության խորհուրդն է ապականում, բարբաջել է, թե Սերժ Սարգսյանը «խոստում է» տվել տարածքները տալ։ Սրա համար այս բացարաձակ զրպարտության օպերատիվ աղբյուրը ոստիկան սպանող սասնա ծռերի ասածն է։
Այսօր նախկին համանախագահ Ուորլիքը փաստացի հաստատեց Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցված թեզերը։
Իրենց գժի տեղ դրած դավաճաններին հիշեցնեմ, որ հոկտեմբերը ապրիլից հետո է։ Իսկ 2016-ի հոկտեմբերին ալիևը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ օրեր առաջ խոստովանեց, որ Լաչինն ու Քելբաջարը մնալու են հայկական վերահսկողության տակ»:
Ի գիտություն բարբաջանքը քաղաքական ու բովանդակային հակադարձումից չտարբերողներին։
2016 թվականի ապրիլյանի նպատակը նոր…
Опубликовано Karen Avagyan Пятница, 19 февраля 2021 г.