«Ինչ-որ ֆեյք փնտրելու արդյունքում պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Ինչ-որ ֆեյք փնտրելու արդյունքում պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ». Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից.

«Ես ոնց հասկացա, երեկվա էպոպեյան կապված ա ինչ-որ ֆեյք փնտրելու հետ։ Արդյունքում, պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նաև պարալիզացված ա դասապրոցեսը և մի քանի պլանավորված օնլայն հանդիպումներ սփյուռքի երիտասարդության հետ Ադրբեջանի թեմատիկայով, քանի որ հեռավար էր, իսկ բոլոր դիվայսներս վերցրել են։ Ու ես պատկերացում չունեմ, երբ են վերադարձնելու, ստուգելուց հետո, մինչև 6 ամիս կարող են պահել։ Իսկ ամենակարևորը, ինձ այդպես էլ չեն բացատրում, ինչ կապ ունեն էդ թեմայի հետ իմ հեռախոսն ու համակարգիչը։

Փաստորեն, ֆեյք բռնելը ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք ա, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»։

Ես ոնց հասկացա, երեկվա էպոպեյան կապված ա ինչ-որ ֆեյք փնտրելու հետ։ Արդյունքում, պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի…

Опубликовано Anzhela Elibegova Суббота, 20 февраля 2021 г.