«ԱԱԾ սպաները չեն ամաչու՞մ, որ վերածվել են մի ոչնչության ձեռքի կրկեսային ներկայացումների ծաղրածուների». Վահագն Վարագյան
Advertisement 1000 x 90

«ԱԱԾ սպաները չեն ամաչու՞մ, որ վերածվել են մի ոչնչության ձեռքի կրկեսային ներկայացումների ծաղրածուների». Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից.

«Թուրք Նիկոլի ԱԱԾ հաղորդագրությունը երկաթյա ապացույց է, որ Հայաստանում հատուկ ծառայություն իրականացնող պետական հաստատություն գոյություն չունի: Ավելին` մոտ երեք տարի է, ինչ Հայաստանը հատուկ ծառայություն չունի: Ազգային անվտանգության գործառույթը վիժվածքը վերացրել է, և դա արել է միտումնավոր` Արցախը հանձնելու և երկրի դարպասները թուրքի առաջ բացելու համար:

Հարցերի հարցը հիմա այն է, թե ԱԱԾ սպաները չեն ամաչու՞մ, որ վերածվել են մի ոչնչության ձեռքի կրկեսային ներկայացումների ծաղրածուների: Ենթադրյալ ֆեյքը գործարկելու կասկածանքով 4 հոգու ձերբակալել են, զրկել են ազատությունից, իսկ այդ ֆեյքը շարունակում է գրել ու ծաղրել հենց ԱԱԾ-ին: ԱԱԾ սպաները չե՞ն ամաչում, երբ մտնում են տուն և իրենց ընտանիքի անդամները հարցնում են` ո՞նց եք մարդականց ձերբակալել, երբ հենց ԱԱԾ ջանքերով հանրահայտ դարձած այդ ֆեյքը գրում և ծաղրում է ձեզ»:

Թուրք Նիկոլի ԱԱԾ հաղորդագրությունը երկաթյա ապացույց է, որ Հայաստանում հատուկ ծառայություն իրականացնող պետական…

Опубликовано Վահագն Վարագյան Суббота, 20 февраля 2021 г.



Նման նյութեր