Հաղորդավար Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.
««Բա վերջը ի՞նչ ա լինելու», «Ինքը գնա, ո՞վ գա», «Մենակ ինձնով հո բան չի՞ փոխվելու» և նմանատիպ այլ մարազմներ արտաբերողներ, հիշե´ք, որ ապագայում, երբ կվերականգնվի ազգային պետությունը, դուք որևէ արդարացում չեք ունենալու, ձեզ հավատաքննության պես հետապնդելու է «Ո՞ւր էիք, երբ պետք էր փրկել պետության բեկորները» հարցը, չեք ներվելու լռելու կամ աղետն արդարացնելու ձեր խղճուկ փորձերի համար:
Դուք գլխիկոր եք մնալու պատմության ու ճշմարտության առաջ` որպես մեծագույն մեղքի ուղղակի հանցակիցներ: Դուք այս պետությունում չեք ապրելու, սա ձեր երկիրը չէ, դուք այն վարձակալել եք, իսկ մենք` ժառանգել:
Ու մե´նք ենք հաղթելու, իսկ դուք հերոստրատների պես նզովվելու եք…»:
«Բա վերջը ի՞նչ ա լինելու», «Ինքը գնա, ո՞վ գա», «Մենակ ինձնով հո բան չի՞ փոխվելու» և նմանատիպ այլ մարազմներ արտաբերողներ,…
Опубликовано Davit Sargsyan Суббота, 20 февраля 2021 г.