Այսօր 15:00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Արցախի ազատագրական շարժման մեկնարկային օրից 33 տարի անց Ազատության հրապարակում հայրենիքի փրկության համար հանրահավաքի մասնակիցները տարբեր ուղղություններով հասան Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է ՀՀ կառավարության շենքը: Նախքան հանրահավաքի մեկնարկը՝ այդ շենքը հսկվում էր ոստիկանության մեծաթիվ ծառայողներով, իսկ հանրահավաքի մասնակիցների՝ այնտեղ ուղևորվելուն զուգահեռ, Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ, ոստիկանության ծառայողների թիվը գնալով ավելանում է: Տարբեր տրանսպորտային միջոցներով, ավտոբուսներով ոստիկանական նոր ուժեր են բերվում ՀՀ կառավարության շենքի մոտ ու հարակից տարածք: