Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Երեկ Հանրայինով Պետրոսի հյուրը Համահայկական Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն էր։ Ես չեմ բարձրացնի հարցեր, որոնք ըստ իս անպատասխան մնացին։ Այդ հարցերի պատասխանն ես անձնապես կստանամ իշխանափոխությունից անմիջապես հետո։
Բայց.
Հիմնադրամի տնօրենը նշեց, որ ՀՀ Կառավարությունից ցայսօր Հիմնադրամը չի ստացել աուդիտին բավարարող հաշվետվություն։ Խոսքը գնում է մոտ 100 միլիոն դոլարի մասին, որը հիմնադրամը փոխանցել էր կառավարությանը պայմանավորված ելքով պատերազմի ընթացքում։
Անհասկանալին այն է, որ օրեր առաջ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում` պատասխանելով հարցին, նշեց, որ Հիմնադրամին տրամադրվել է ամբողջական հաշվետվություն, նույնիսկ մինչև վերջին լումա։
Ակնհայտ է, որ նշվածս երկու անձից մեկը խաբում է։ Ինձ թվում է, որ այդ մարդը ՀՀ ֆինանսների նախարարն է։
Ազգային Անվտանգության Ծառայություն, չե՞ք ուզում այդ հարցով զբաղվել։ Թե՞ ձերը ֆեյք բռնելն է»։
Երեկ Հանրայինով Պետրոսի հյուրը Համահայկական Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն էր։ Ես չեմ բարձրացնի հարցեր, որոնք ըստ իս…
Опубликовано Арой Варданяном Воскресенье, 21 февраля 2021 г.