«Ֆիքսենք, որ մենք Եվրոպա չենք ու անցնենք առաջ». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ֆիքսենք, որ մենք Եվրոպա չենք ու անցնենք առաջ». Ստեփան Դանիելյան

Հայաստանը Եվրոպա չէ և այդ մտքի հետ պետք է հաշտվել: Նախ, չի կարող երկու միլիոնանոց երկիրը, որն անկարող է ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, չունի և չի էլ կարող ունենալ ինքնաբավ շուկա, որը Ռուսաստանի ազդեցության գոտին է, իսկ հարևաններն են Իրանը, Թուրքիան, չի կարող լինել Եվրոպա:

Երկրորդ, Հայաստանը Եվրոպա չի իր մշակույթով ու մենթալիտետով ու երբեք էլ չի եղել: Պատմության մի կարճ ժամանակում Կիլիկիան է եղել եվրոպական մշակույթի կրողն ու քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը, սակայն այն արդեն չկա ու չլինելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ Կիլիկիան հարևան իսլամական երկրների ու հարևան ուղղափառների ու արևելյան մյուս քրիստոնյաների կողմից դիտարկվում էր որպես խորթ տարր ու վտանգ իրենց համար որպես Արևմտյան քրիստոնեության բաղկացուցիչ մաս: Եվրոպական Կիլիկիան խորթ մարմին էր այս տարածաշրջանում ու դրա համար լիկվիդացվեց:

Երրորդ, ինքը Եվրոպան արդեն ինքնաբավ մշակույթ չէ ու պարզ չի, թե ուր է գնում ու առհասարակ, ինչ է այսօր իրենից Եվրոպան: Նաև նշենք, որ անգամ Եվրոպան ինքը չի կարող ապահովել իր անվտանգությունը և հույսը ամերիկյան ռազմական բազաների վրա է դրել:

Դա չի նշանակում, որ մենք պետք է Եվրոպան դիտարկենք որպես խորթ մշակույթ: Ճիշտ հակառակը, պետք է հարաբերվենք, սովորենք իրենց մշակույթն, տեխնոլոգիաները և այլն: Նաև նույն կերպ վերաբերվենք օրինակ Չինաստանին և այլն: Սակայն ֆիքսենք, որ մենք Եվրոպա չենք ու երբեք էլ չենք եղել ու դա ոչ թե թերություն է, այլ առավելություն, հակառակ դեպքում որն է մեր արժեքը: Մեր արժեքը սեփական մշակույթն ու մենթալիտետը, որն ունի բազմաթիվ բացասական դրսևորումներ, որից պետք է հրաժարվենք:

Եթե, օրինակ, իսրայելն իրեն Եվրոպա համարեր ու ձգտեր դառնալ նրա մասնիկն, այսօր չէր էլ լինի ու լինելու իմաստն էլ չէր լինի: Ֆիքսենք ու գտնենք մեր տեղն այնտեղ, որտեղ որ կանք:

Ստեփան Դանիեյանի էջից:

Ֆիքսենք, որ մենք Եվրոպա չենք ու անցնենք…

Опубликовано Stepan Danielyan Понедельник, 22 февраля 2021 г.