Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։ Տեղեկությունը հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ նիստն անցկացվել է դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ։