«Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում իրենց զոհված հարազատների համար՝ օրենքով սահմանված ապահովագրական վճարները ստանալ». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

«Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում իրենց զոհված հարազատների համար՝ օրենքով սահմանված ապահովագրական վճարները ստանալ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Զոհված սպաների ու պայմանագրայինների կանայք՝ 2–3 անչափահաս երեխաներով, ամիսներով պետությունից իրենց հասանելիք գումարներն են սպասում ու չեն ստանում։

Զորակոչված պահեստազորայինները, որ ամիսներով ռազմաճակատում են եղել, հիմա չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք հատուցումները։ Ոմանք նույնիսկ չեն կարողանում ապացուցել, որ իրենք կռվի են եղել, որովհետև ցուցակները, զինգրքույկները կորել են անպաշտպանության նախարարության ընդերքներում։

Որոշ տեղերում զինվորները վրաններում են ձմեռն անցկացնում, որովհետև անպաշտպանության նախարարությունը նույնիսկ թեթև մոդուլային շինություններ չբաշարեց կառուցել 3+ ամսում։

Կրճատվում են առողջապահության, կրթության ծախսերը։

Նիկոլենք հարկերն են ավելացնում, զուգահեռ հարյուրավոր միլիոնների պարտքեր վերցնում, որ կարողանան թոշակ ու աշխատավարձ տալ։

Զուգահեռաբար նիկոլաթուրքերը պետական գումարներ է, որ մսխում են…»:

Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում իրենց զոհված հարազատների համար՝ օրենքով սահմանված ապահովագրական վճարները…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Понедельник, 22 февраля 2021 г.



Նման նյութեր