Հղիության ընթացքում զարկերակային գերճնշումը բացասաբար է անդրադառնում կնոջ սրտամկանի վրա
Advertisement 1000 x 90

Հղիության ընթացքում զարկերակային գերճնշումը բացասաբար է անդրադառնում կնոջ սրտամկանի վրա

Փիթսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ հղիության ընթացքում զարկերակային գերճնշումը բացասաբար է անդրադառնում կնոջ սրտամկանի վրա։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology պարբերականում, ցույց է տվել, որ ի տարբերություն հղիության ընթացքում նորմալ զարկերակային ճնշում ունեցող կանանց, հիպերտենզիվ խանգարումների, այդ թվում նաև պրեէկլամպսիայի կամ գեստացիոն գերճնշման խնդրին բախված կանանց մոտ ծննդաբերությունից 10 տարի անց սրտամկանի կառուցվածքային ու ֆունկցիոնալ զգալի փոփոխություններ են նկատվում։

Փոփոխությունները, որոնք որպես կանոն տեղի են ունենում ձախ փորոքում, կարող են ի վերջո որոշ կանանց մոտ բարձրացնել ավելի ուշ տարիքում սրտի իշեմիկ հիվանդության ու սրտային անբավարարության զարգացման հավանականությունը։ Գիտնականները վստահ են, որ ստացված տվյալները կարող են օգնել հնարավորինս շուտ հայտնաբերել այն կանանց, որոնց մոտ բարձր է սրտի երկարատև բարդությունների զարգացման հավանականությունը, և ժամանակին թերապևտիկ միջամտություններ անցկացնել նման հիվանդությունների զարգացումը կանխելու համար։

Ավելին՝ գիտնականները նաև պարզել են, որ եթե հղիության ընթացքում առաջացած նման խանգարումները պարզապես բարձրացնում են հետագայում սրտանոթային խնդիրների զարգացման վտանգը, ապա անկախ հղիությունից նման խնդիրներ ունեցող կանանց մոտ հղիությունից հետո այդ վտանգը կրկնապատկվում է։

tert.am