Ոստիկանապետությու՞ն, թե՞ ոստիկանաիշխանություն. Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

Ոստիկանապետությու՞ն, թե՞ ոստիկանաիշխանություն. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

Լսում եմ տարբեր ընդդիմադիր գործիչներին,ովքեր զայրացած հայտարարում են, թե Հայաստանը վերածվել է «ոստիկանակապետության»։ Հարգելիներս, ոստիկանապետություն՝ ամեն դեպքում, նշանակում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Ոստիկանական պետություններ աշխարհում շատ են եղել և կան։ Այո, դրանք եղել են դաժան, ոչ ժողովրդավար, բայց ամեն դեպքում՝ պետություններ, նույնիսկ բավականին ազդեցիկ , ուժեղ և միջազգային ասպարեզում լուրջ դերակատարներ։ Ինչպե՞ս կարելի է, 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը համարել պետություն։ Հայաստանը կորցրել է պետություն կոչվելու բոլոր ցուցանիշները՝ սուվերենություն, զինված ուժեր, հստակ սահմաններ, տնտեսություն, կրթություն, միջազգային վարկ։ Այո, Հայաստանը դեռևս միջազգայնորեն ճանաչված․․․ընդամենը տարածք է և ուրիշ ոչինչ։ Այնպես որ Հայաստան տարածքը, պետություն չէ, այլ այդ տարածքն ընդամենը ունի մի իշխանություն, որը պատրաստ է այն պահելու համար հպատակվել ցանկացած պետության, այն կլինի Ռուսաստանը, Ադրբեջանը, թե Թուրքիան։ Եվ այդ ողորմելի իշխանությունը ողջ ռեսուրսները դրել է ինքն իրեն պաշտպանելու համար։ Այնպես որ, ոչ թե ոստիկանապետություն, այլ՝ ոստիկանաիշխանություն։

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՈՍՏԻԿԱՆԱԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Լսում եմ տարբեր ընդդիմադիր գործիչներին,ովքեր զայրացած հայտարարում են, թե…

Опубликовано Avetik Ishkhanyan Вторник, 23 февраля 2021 г.