«Նիկոլի հակառուսական դեմարշին ի՞նչ կպատասխանի Պուտինը». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլի հակառուսական դեմարշին ի՞նչ կպատասխանի Պուտինը». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«1in. am-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի աթոռին զմռսցածն անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե ինչու՞ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեը» չի կրակել, հայտարարեց. «…կարծում եմ, մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին) պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա ու չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ»…

Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ազգադավը պատասխանել է Սարգսյանին… Սակայն իրականում դավաճան Նիկոլը բացահայտ հակառուսական դեմարշով է հանդես եկել՝ հակագովազդելով ռուսական զինտեխնիկան… Այլ կերպ չի կարելի մեկնաբանել դրա «կրակած «Իսկանդերը» չի պայթել» կամ «պայթել է տասը տոկոսով» արտահայտությունները… Դրանով Իլհամի կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլն ուղղակի վարկաբեկում է ռուսական «Իսկանդերը» այն համարելով անորակ…

Կապիտուլյանտ Նիկոլն այս հարցին պատասխանելով փորձեց երկու նապաստակ սպանել՝ մեղադրել Սարգսյանին գիտակցաբար անորակ զենք գնելու մեջ, որի պատճառով մենք այս պատերազմում տանուլ ենք տվել, ինչպես նաև վարկաբեկել ռուսական զինտեխնիկան՝ այս պարագայում՝ «Իսկանդերը»…

Իհարկե, Մոսկվայում շատ լավ հասկացել են դավաճան Նիկոլի հերթական այս հակառուսական դեմարշը և անպայման կպատասխանեն, որի հետևանքներն անկանխատեսելի են հենց Հայաստանի համար…

2,9 տարի վարելով բացահայտ հակառուսական քաղաքականություն ու շարունակելով այդ գիծն ազգադավ Նիկոլը միայն վնասել է Հայաստանին և հայությանը…»:

Նիկոլի հակառուսական դեմարշին ի՞նչ կպատասխանի Պուտինը

1in. am-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի աթոռին զմռսցածն…

Опубликовано Gagik Hambaryan Вторник, 23 февраля 2021 г.



Նման նյութեր