«Այս մեծագույն աղետի հեղինակն ու պատասխանատուն, որը մի ամբողջ ազգային երազանք ոչնչացրեց, ինքնավստահ տոնով հարցերի է պատասխանում». Դավիթ Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Այս մեծագույն աղետի հեղինակն ու պատասխանատուն, որը մի ամբողջ ազգային երազանք ոչնչացրեց, ինքնավստահ տոնով հարցերի է պատասխանում». Դավիթ Սարգսյան

Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից.

«Չկա ավելի սոսկալի բան, քան մեղքի զգացման իսպառ բացակայությունը։ Հարազատին կոպտելիս կամ նեղացնելիս ենք օրերով վատ զգում, իսկ «հարգելի վարչապետը»՝ այս մեծագույն աղետի հեղինակն ու պատասխանատուն, որը մի ամբողջ ազգային երազանք ոչնչացրեց, ինքնավստահ տոնով հարցերի է պատասխանում, որոնք կանխատեսելիորեն ոչ թե Արցախի ու պարտության մասին են, այլ թավիշի պակասի ու իր հրաժարականը պահանջողների։

Ես ցավում եմ, որ այս փաստն իբրև անձնական վիրավորանք ընկալողները դեռևս քիչ են, նրանք համարում են, որ սա իրերի սովորական ընթացքն է։ Քանի դեռ այդպես է, նա կհոխորտա, ոստիկանը մարդ կծեծի, բարոյազուրկ ու անանցյալ ուսապարկն էլ կսպառնա քաղաքացիների գնդակահարությամբ։

Ուշագրավ է, որ այս հարցազրույցից ժամեր անց «հարգելի վարչապետը» հազարավոր ոստիկանների պաշտպանությամբ՝ հայհոյանքների ու վիրավորանքների ներքո, գլխիկոր քայլում էր կառավարական մի շենքից մյուսը։

Մի օր բոլորիս պրկված նյարդերը տեղի են տալու այս տիեզերական ցինիզմից ու երեսպաշտությունից, մի օր մենք վերագտնելու ենք մեր ներքին խաղաղությունը՝ մեր անձնական շփման շրջանակը մաքրազերծած պիղծ, անհայրենիք, անտարբեր ու անդեմ զանգվածից․․․»:

Չկա ավելի սոսկալի բան, քան մեղքի զգացման իսպառ բացակայությունը։ Հարազատին կոպտելիս կամ նեղացնելիս ենք օրերով վատ զգում,…

Опубликовано Davit Sargsyan Вторник, 23 февраля 2021 г.



Նման նյութեր