«Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու». Արմեն Աշոտյան
Advertisement 1000 x 90

«Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

«Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է հավաքել ինչ-որ բան բարբաջելու։

Ի՞նչն է նրա հիմնական ասելիքը։ «Դե լավ, հա, ի՞նչ եք ազգովի խառնվել։ Ինչ եղել եղել է, անցած լինի»։

Նման զառանցանք կարող էր ծնվել միայն նրա հիվանդ գլխում վխտացող խավարասերների արտաամուսնական խաչասերումից։

Ռազմագերիներին Ալիեւի քմահաճույքին թողած ստահակը պարզ տեքստով փաստացի խոստովանեց, որ մեր տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում, որպեսզի Հայաստանի վրա ճնշումների մեխանիզմ ապահովվի։

Կապիտուլյանտի պրիմիտիվ մանիպուլյացիները եւ ստերը անտեսում են այն փաստը, որ 2018-ի ապրիլին Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահները մի ձայնով էին խոսում, եւ բանակցությունների փակուղու մեղավորը Ադրբեջանն էր։ Իսկ 2019-ից սկսած մինչեւ պատերազմ ներառյալ նույն համանախագահները մեզ այլեւս թողել էին Ադրբեջանի հետ դեմ հանդիման, ինչն աղետալի պատերազմի պատճառներից մեկն էր։

Որպեսզի հասկանաք սրա հիմարության աստիճանը, մի դրվագ էլ ընդգծեմ։ Սույն խզբզանքը դեմքի լուրջ արտահայտությամբ բառաչում է, որ նոյեմբերի 9-ի գիշերը ցուցարարները ուզում էին ոչնչացնել ոչ միայն իշխանություններին, այլեւ, ուշադիր, Արցախի հետ կապված պետական գաղտնիքներ… !

Էլի՞ եք ուզում։ Խնդրեմ, բռնվեք։ Ասում է, որ բանակի սպառազինությունների արդիականացման պլանը չի փոխվել, իսկ 3 րոպե անց խոստովանում, որ Սերժ Սարգսյանի ասած ԱԹՍ-երը իրոք չեն գնվել, քանզի չգիտեին ոնց եւ որտեղից գնել։

Խզբզանքը կրկին ստեց մեր օրոք բանակցված Արցախի կարգավիճակի հարցով, 70-ականների զենք գնելով՝ կրկին խոսեց 80-ականների զենքից, նույնության նշան դրեց պատերազմական 4 եւ 44 օրերի միջեւ։ Հիմարություններ արտանետեց Սյունիքի անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման, կոռուպցիայի ոչնչացման մասին եւ այլն։

Եւս մեկ շատ կարեւոր փաստ։

Նա այսօրվա մեկ ժամից ավել տեւած նոպայի ընթացքում ոչինչ, կրկնում եմ, ՈՉԻՆՉ չասած Արցախի ապագայի մասին։ Նրա համար Արցախ գոյություն չուներ, չունի եւ չի ունենա։

Ի դեպ, սրան թվացել է, թե Սարգսյանի ասած «կապիտուլյանտին» ու «խզբզանքին» հակադարձում է գտել։ Հիշիր, թուրքի քթալորձուկ. ավելի լավ է «մերժված» լինել, քան դավաճան։

Եւ վերջում մի խրատ քեզ.

Իջիր շշի հատակը, շուտով կգա վտանգը»։

Սերժ Սարգսյանի հարցացրույցից հետո շշերի մեջ բնակվող կապիտուլյանտը տրանկվիլիզատորների «overdose»-ով մեկ շաբաթ անց դուխ է…

Опубликовано Armen Ashotyan Вторник, 23 февраля 2021 г.



Նման նյութեր