…Էն պահից, երբ Բրյուսելում Ամանորյա տոնածառը չդրեցին
Advertisement 1000 x 90

…Էն պահից, երբ Բրյուսելում Ամանորյա տոնածառը չդրեցին

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի Facebook-յան գրառումը.  «Էն պահից, երբ Բրյուսելում Ամանորյա տոնածառը չդրեցին՝ իբրև մահմեդականների նկատմամբ տոլերանտություն (ոտնահարելով քրիստոնյային), էն պահից, երբ կաթոլիկ դպրոց գնացող մահմեդականները պահանջում էին հանել պատերի խաչերն ու Քրիստոսի պատկերները, որ իրենք «հավասար» լինեն իբր, էն օրը, երբ «ամենահանդուրժող» երկրի՝ Ֆրանսիայի ՖՐԱՆՍՈՒՀԻ, ՔՐԻՍՏՈՆՅԱ պաշտոնյա ԿՆՈՋԸ մեղադրեցին հայկական ծաղկած խաչ կրելու համար… ու էսպես ցանկն անվերջ է, այ հենց այդ օրերին ու պահերին լեգալիզացրեցին, ուժ ու բացարձակ գործողության իրավունք տվեցին տեռորիստներին՝ անկախ անունից, ազգությունից ու մարդկանց զոհերի քանակից։

Սրանք չոր փաստեր էին։ Շատ քիչ տոկոսը։ Իսկ, եթե խորանանք…

Հ.Գ Այսօրվա իմ մաղթանքն էր՝ խաղաղ գիշեր Հայաստանին, Արցախին, իսկ էս պահին, ցավոք, արդեն ամբողջ աշխարհին, քանզի կորսուստների ժամանակն է։
Այսքանից հետո էլ ինչ՞ … տոլերանտություն»:



Նման նյութեր