«Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Զապն» ազատ է արձակվել. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. armeniasputnik.am

Քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, որը հայտնի է «Զապ» մականունով, ազատ է արձակվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։

Նշենք, որ Անդրանիկ Սողոյանը կալանավորվել էր նախորդ տարվա օգոստոսի 26-ին։

«Դատարանի որոշմամբ Սողոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Ճիշտ է, կարճման որոշումը դեռևս չենք ստացել, սակայն նախաքննական մարմինը հայտնել է, որ արդարացման հիմունքով են պաշտպանյալիս ազատ արձակել։ Այսինքն` քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով»,–ասաց Պիվազյանը։

Նա հայտնեց նաև, որ վերջերս քրգործով քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Սողոյանի կալանավորման ժամկետը երկարաձգվի։

Դատարանը, սակայն, մերժել էր այդ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը։ Այս արարքի համար նախատեսվում է 8-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

armeniasputnik.am