«Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը». Ստեփան Դանիելյան

նիկի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է “Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը”:

Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։

Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։

Կա երկու ճանապարհ․

– կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,

-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Քաղաքական Դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։

Վերջ»։

Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
—————————————-

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված…

Опубликовано Stepan Danielyan Четверг, 25 февраля 2021 г.



Նման նյութեր