Րոպեներ առաջ ոստիկանական ուժերով լցված ավտոբուսը Կառավարության շենքի հետնամուտքից՝ Մելիք-Ադամյան փողոցից մուտք գործեց կառավարության շենք:
Սա աննախադեպ երևույթ է, Հայաստանում երբևէ նման բան չի եղել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ մտավախություն ունի՝ վստահ չէ, որ ժողովուրդը կհետևի իր կոչին և անհանգստանում է, թե իրեն կձերբակալեն: Դրանով է պայմանավորված ոստիկանական հսկայաքանակ ուժերի մուտքը Կառավարության շենք: