Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` կոչ անելով իր մարտական ընկերներին համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանելու երկիրն այն բոլոր անձանցից, ուժերից, որոնք վտանգում են մեր հայրենիքի անվտանգությունը։
«Համախմբման, մեկ բռունցք դառնալու այս կարևոր հանգրվանային փուլում, պայքարելու, հայի տեսակը պահելու, մեր հայրենիքը հետագա ցնցումներից զերծ պահելու համար չկա այլ ելք, քան միահամուռ պայքարը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական հենարանի հեռացումը։ Համոզված եմ, որ ուժային կառույցների մեր գործընկերները, պատվախնդիր սպաները սպային հատուկ կեցվածք կընդունեն և կանեն այն, ինչ բխում է մեր հայրենիքի և մեր քաղաքացիների շահերից»,–գրել է նա։«Եթե Գլխավոր շտաբը մնա իր որոշմանը, իսկ մենք տեսնում ենք, որ հայտարարության ներքո ստորագրել է ԳՇ–ն բոլոր կորպուսներով, սա նշանակում է` եթե բանակն իր կազմով մտնի քաղաք, բնականաբար, վարչապետը փախչելու է։ Իսկ եթե դիմադրություն ցույց տան, ապա չի բացառվում, որ վատ սցենարներ էլ կարող են լինել»,–ասաց Բադալյանը։
Մեր երկրի համար այս օրհասական պահին՝ կոչ եմ անում իմ մարտական ընկերներին, համախմբվելու բանակի շուրջ և պաշտպանել երկիրը…
Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Четверг, 25 февраля 2021 г.