Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա. Սեւակ Հակոբյան
Advertisement 1000 x 90

Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա. Սեւակ Հակոբյան

Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը

Հանրահավաքներ էին Ազատության հրապարակում եւ Հանրապետության հրապարակում։ Երկու հրապարակների միջեւ ընկած է մի 4-500 մետր տարածություն։

Ոտքով կտրեցի այդ ճանապարհը ու ի՞նչ տեսա։

Հանրապետության հրապարակում հավաքված էին շատրվանների մոտից մինչեւ գորգի ծայրը, կանգնած էին ոչ խիտ, բավականին բացված։ Աբովյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան փողոցները ազատ էին։ Ոստիկանները կարող էին հանգիստ չփակել։ Կային մարդիկ, որ արտահայտվում էին, թե սպասում են՝ երբ է պրծնելու, որ իրենց շեֆի հետ գնան, այսինքն՝ հանրահավաքին բերողի։ Կային բազմաթիվ փողկապավորներ, ասել է, թե պաշտոնյաներ։ Հանրապետության հրապարակին մոտ գնվում է 10 նախարարություն․ իրականում դրանց աշխատողներն արդեն բավարար կլինեին հրապարակը կիսով չափ լցնելու համար, բայց նրանք էլ չկային բավարար քանակի։ Նրանց Նիկոլին աջակից համարելը, սակայն, տեղին չէ։ Հանրահավաքին կային նաեւ բազմաթիվ ոստիկաններ ու կարմիր բերետներ, գուցե կազմեին հավաքվածների 20 տոկոսը։ Իսկ եթե գումարենք այն ոստիկաններին որոնք քաղաքացիական հագուստով էին, կստացվի հավաքվածների 30-40 տոկոսը։

Հասա Ազատության հրապարակ, որտեղ մարդիկ շատ ավելի շատ էին, բայց կրիտիկական զանգված չկար։ Թե որքան մարդ կար, չեմ կարող ասել, մարդահամարի սորոսական մասնագետը հեսա «կալկուլատրը» խոդի կտա։

Ամենաշատ մարդկանց տեսա երկու հրապարակների միջեւ ընկած ճանապարհին, մարդիկ շտապում էին մի տեղից մյուսը, գնահատում էին հանրահավաքի թվերը։ Մի քանի չկողմնորոշվածներ ասում էին, որ գնում են Օպերա, քանի որ էնտեղ ավելի շատ են։

Ամենակարեւոր տարբերությունը, որ ես տեսա երկու հրապարակներում։

1․ Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա։

2․ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին տեսա «ժող ջանին», Ազատության հրապարակում՝ ազգին։ Վստահեցնում եմ, ազգային հատվածն է Ազատության հրապարակում։ Նրանց աջակցում էին ու Նիկոլի հրաժարակնն էին պահանջում մշակութաին հայտնի գործիչներ, հոգեւորականներ, բարձրաստիճան սպաներ, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, դասախոսներ։ Հանրապետության հրապարակում՝ քշված-բերվածներ, պաշտոնյաներ, զոմբիներ, ժեխ ու որոշ մարդիկ, որոնք իրոք հավատում են Նիկոլին։

3․ Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցան երկու գեներալ գնդապետ, նախկին վարչապետ, քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր։ Իսկ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը։ Ի աջակցություն Նիկոլի պատրաստ էր խոսել ու խոսեց միայն ինքը»։



Նման նյութեր