Քաղաքացիական պատերազմի, հաշվեհարդարների կոչեր անող Նիկոլն առաջինն իր գերեզմանն է փորում․ Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Քաղաքացիական պատերազմի, հաշվեհարդարների կոչեր անող Նիկոլն առաջինն իր գերեզմանն է փորում․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից.

«Նիկոլի հրահանգով պետական հիմնարկներից ու որոշ օլիգարխների թիկնազորներից հավաքված «աջակիցները» վանկարկում էին «Առանց թավիշ Հայաստան»։

Մի կողմ դնելով այն, որ սա ընդդիմությունից կապկած կարգախոս է, դա չէ հիմա կարևորը…

Կարևորն այն է, որ այդպես էլ չհասկացան, թե 2018-ի ապրիլին թավիշն ում շնորհքն էր (հուշում. հաստատ նիկոլենցը չէր)։

Հիմա էլ չեն հասկանում, որ եթե թավիշ չլինի, ինչ կկատարվի հենց իրենց հետ։ Օրինակ՝ պատկերացրեք, որ ԳՇ-ի այսօրվա հայտարարությունը թավշյա չլիներ, այս ժամին որտեղ կլինեին Նիկոլն ու իր դավաճանական խմբակը։

Քաղաքացիական պատերազմի, հաշվեհարդարների կոչեր անող Նիկոլն առաջինն իր գերեզմանն է փորում։ Հետաքրքիր է, իր շուրջը հավաքվածներից քանիսն են պատրաստ իրենց փարավոնի հետ թռնել այդ գերեզմանի մեջ»։

Նիկոլի հրահանգով պետական հիմնարկներից ու որոշ օլիգարխների թիկնազորներից հավաքված «աջակիցները» վանկարկում էին «Առանց…

Опубликовано Կարեն Վրթանեսյան Четверг, 25 февраля 2021 г.



Նման նյութեր