Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Ես ամենից շատ վախենում եմ այն օրից, երբ հայ ազգի առաջ կբացվեն բոլոր ճշմարտությունները, մարդիկ կիմանան, թե ինչ է եղել իրականում Վարանդան, Հադրութը, Շուշին հանձնելիս, ԱԻՆ-ի մեքենաներով դասալիքներին տեղափոխելիս, Թուրքիայի սահմանի դիմաց Արցախի մի մասը հանձնելու գործարքում։
Մարդիկ, որոնք այսօր դեռ հավատում են վարչապետին, մի շարք անհերքելի փաստերի ծանոթանալուց հետո առաջինը հենց նրանք են գնալու ինքնադատաստանի, քանի որ հենց այդ մարդիկ են անվերապահ հավատացել։
Ես տեսնում եմ այդ օրը, երբ բոլորը մեկ մարդու պես փնտրելու են 10-15 գլխավոր մեղավորների։ Եվ բոլորի հոգում կլինի այն դատարկությունը, որը ծնվում է, երբ վերջնականապես կհամոզվեն մարդիկ դավաճանված լինելու մեջ։
Թեպետ այդ ժամանակ այլևս սևեր ու սպիտակներ չեն լինի, բայց վախենում եմ այդ աղետալի օրվանից, քանի որ հայ ազգը արժանի չէ դավաճանված լինելու։ Դրա հոգեբանական հետևանքները հաղթահարելը կարող է տասնյակ տարիներ տևել»։
Ես ամենից շատ վախենում եմ այն օրից, երբ հայ ազգի առաջ կբացվեն բոլոր ճշմարտությունները, մարդիկ կիմանան, թե ինչ է եղել…
Опубликовано Nairi Hokhikyan Четверг, 25 февраля 2021 г.