«Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով պետականամետ մարդ է. պատկերացրեք ոնց են հունից հանել, որ կուլիսներից դուրս է եկել ու հրապարակավ կռիվ է տալիս». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով պետականամետ մարդ է. պատկերացրեք ոնց են հունից հանել, որ կուլիսներից դուրս է եկել ու հրապարակավ կռիվ է տալիս». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։ Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։

Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից և ծառայակից ընկերներին։ Օնիկ Գասպարյանի մասնագիտական հմտությունների մասին, նրա միաբանելու բացառիկ ունակության մասին կփաստեն բոլոր նրանք, ովքեր շփում, կամ առնչություն են ունեցել իր հետ։

Ասելիքս շատ է, բայց զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա․․․»:

Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ…

Опубликовано Կարեն Հովհաննիսյան Четверг, 25 февраля 2021 г.



Նման նյութեր