«Փաշինյանը փորձում է ազատվել ԳՇ-ի պետից, քանզի վերջինս սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման գործընթացը». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը փորձում է ազատվել ԳՇ-ի պետից, քանզի վերջինս սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման գործընթացը». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.

«Իրականում, ԳՇ-ի երկվա հայտարարությունը սարսափեցրեց նիկոլին, քանզի Օնիկ Գասպարյանը ոչ միայն հայտարարեց ժողովրդին միանալու մասին, այլև սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման մութ պրոցեսը։

ԳՇ-ի պետը, հայտարարելով, որ Իսկանդեր համակարգից կրակելու թույլտվություն ստացել է միայն՝ թշնամու կողմից Շուշին գրավելուց հետո, բացեց պանդորայի արկղը։

Ըստ Գասպարյանի՝ Իսկանդերի կիրառումից հետո հայկական զորքերը կարողացել են մտնել Շուշի, սակայն ստանալով նահանջի հրաման, մեր զորքը ետ է քաշվել Շուշիից։

Մինչ այժմ բոլորիս տրամաբանության մեջ չտեղավորվող՝ Շուշիի հանձնման եղելությունը ջրի երես է դուրս գալիս և միանգամայն պարզ է դառնում, որ Շուշին զիջվել է առանց լուրջ դիմադրության։

Այժմ գնդակը նախագահ Արմեն Սարգսյանի դաշտում է և վերջինս, չստորագրելով ԳՇ-ի պետի ազատման հրամանը, փաստացի վերջ կդնի ազգագործան երևույթի իշխանությանը։

Հ.Գ. Հայաստանի ներքին ազատագրական պայքարը վաղ թե ուշ պսակվելու է հաջողությամբ և բացի զինվորականներից դեռ շատ անձիք են փաստելու ակնհայտ պետական դավաճանության մասին

Չե՛ք պլստալու…»:

փաշինյանը փորձում է ազատվել ԳՇ-ի պետից, քանզի վերջինս սկսել էր բացահայտել Շուշիի հանձնման գործընթացը❗️

Իրականում, ԳՇ-ի…

Опубликовано Levon Mnatsakanyan Четверг, 25 февраля 2021 г.



Նման նյութեր