Կնոջը գնդակահարել են 2012 թվականի մարտին։ Ենթադրաբար նա շարունակում էր զբաղվել ամուսնու քրեական գործերով։
Մոսկվայում ձերբակալել են հայտնի քրեական հեղինակություն Գերա Զիրոյանի այրու սպանության մեջ կասկածվողին։ Տեղեկությունը հաղորդում է 112 տելեգրամ ալիքը:
Իրինա Զիրոյանին գնդակահարել են 2012-ի մարտի 1-ին, երբ Օրեխովյան խմբավորումը, որտեղ նրա ամուսինը՝ Գերա Զիրոյանը, նշանավոր դիրք էր զբաղեցնում, արդեն վերացված էր համարվում։ Կնոջն ամբողջությամբ «մաղ են դարձրել» կրակոցների տարափով։
9 տարի անց ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են։ Դա 33-ամյա Տիգրան Վարդանյանն է։ Նրան մինչև մարտի 31-ը քննչական մեկուսարան են ուղարկել։
Առավել հավանական շարժառիթ է համարվում այն, որ ամուսնու մահից հետո Իրինա Զիրոյանը զբաղվել է ամուսնու բազմաթիվ, այդ թվում՝ քրեական նախագծերով։