«Լավ կլիներ, որ Լևոնը մնար Հայաստանում՝ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են արել կամ ինչ չեն արել». Թաթուլ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Լավ կլիներ, որ Լևոնը մնար Հայաստանում՝ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են արել կամ ինչ չեն արել». Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.

«Լևոն Տեր-Պետրոսյանը հետևում է Լևոն Արոնյանի խաղին

Թույլ տվեք Լևոն Արոնյանի մասին մի բան պատմել:

Լևոնի մայրը՝ Սեդան, մեր գյուղից է, հայրը՝ հրեա է Բելառուսից:

Լևոնը մանկությունը անց է կացրել նաև Դովեղում, որտեղ նրա պապը՝ Սարգիս Ավագյանը, որ իմ աշխարհագրության ուսուցիչն էր, Լևոնին սովորեցրել է շախմատ խաղալ:

Երբ արդեն 10-ամյա Լևոնը խոստանում էր դառնալ համաշխարհային շախմատի դեմքերից, Սարգիս Ավագյանը, որին ես շատ էի սիրում և հակառակը, քանի որ նաև աշխարհագրությունն էի սիրում, պատմեց հետևյալը:

Ասում է՝ Լևոնին շախմատ խաղալ սովորացրեցի, երբ ամռանը եկել էր գյուղ, 4-5 տարեկան էր: Ասում է, քայլերը սովորեցրելուց հետո առաջին պարտիան խաղացինք և մի կերպ խաղն ավարտեցի ոչ ոքի: Երկրորդ պարտիայում Լևոնը հաղթում է պապին և միշտ է հաղթում:

Ընկեր Ավագյանը շատ լավ էր շախմատ խաղում:

Իմ տեղեկություններով, դպրոցական Լևոնին առաջին օգնողը եղել է Վանո Սիրադեղյանը, որ Նոյեմբերյանից է՝ Կոթիից:

Լավ կլիներ, որ Լևոնը մնար Հայաստանում՝ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են արել կամ ինչ չեն արել»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հետևում է Լևոն Արոնյանի խաղին

Թույլ տվեք Լևոն Արոնյանի մասին մի բան պատմել:

Լևոնի մայրը՝ Սեդան,…

Опубликовано Tatul Hakobyan Пятница, 26 февраля 2021 г.



Նման նյութեր