«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի». Արամ Վարդևանյան
Advertisement 1000 x 90

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի». Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը ենթադրում է ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ։ Առարկության ինստիտուտը համարժեք է օրենքների վերաբերյալ ՎԵՏՈ դնելու իրավունքին՝ ինչը հատուկ պատճառաբանելու պարտականություն երբեք չի ենթադրում։ Հանրապետության նախագահը՝ պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Նման կարգավիճակից ելնելով՝ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի։ Առնվազն ոչ ռազմական դրության պայմաններում հարցը կարող էր տեսականորեն այլ ընթացք ունենալ, սակայն Կառավարությունը մինչ օրս հստակ ՊԱՀՊԱՆԵԼ Է ռազմական դրությունը, դրանից բխող հետևանքներով»։

Հանրապետության նախագահին Սահմանադրության 139-րդ հոդվածով երաշխվորված ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ներկայացնելու լիազորությունը…

Опубликовано Aram Vardevanyan Суббота, 27 февраля 2021 г.



Նման նյութեր