Ազատվում ենք հազից
Advertisement 1000 x 90

Ազատվում ենք հազից

Շնչուղիների հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են հազով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ հարկավոր է արագ ազատվել այս խնդրից՝ բարդություններից խուսափելու համար: Հազի դեմ պայքարում կօգնեն նաև բնական միջոցները:

Էվկալիպտ, սոխ, կիտրոն: Էվկալիպտի տերևները դրական ազդեցություն են ունենում շնչուղիների վրա: Դրանք նաև հականեխիչ, խորխաբեր հատկություն ունեն: Սոխը ևս օգտագործվում է մրսածության դեպքում, քանի որ հակաբակտերիալ և վարակազերծող հատկություն ունի:

Բաղադրիչներ

  • միջին չափի 4 սոխ
  • էվկալիպտի 20 տերև
  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • երկու կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Պատրաստման եղանակը

  • Մանր կտրատեք սոխը, էվկալիպտի տերևների հետ լցրեք տարայի մեջ:
  • Ավելացրեք ջուրը, եռացրեք 20 րոպե:
  • Քամեք թուրմը, ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր՚
  • Երբ խառնուրդը սենյակային ջերմաստիճանի հասնի, ավելացրեք երկու կիտրոնի հյութը:
  • Դրեք սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3 ճաշի գդալ:

Կտավատի սերմեր: Չոր հազի դեպքում կօգնի կտավատի սերմերով պատրաստված միջոցը: Այն մաքրում է օրգանիզմը, ամրացնում իմունային համակարգն ու մաքրում շնչուղիները:

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ կտավատի սերմեր՝ 30 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • մեկ կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Պատրաստման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք կտավատի սերմերը:
  • Թողեք եռա, մինչև խիտ զանգված ստացվի:
  • Ավելացրեք կիտրոնի հյութն ու մեղրը:

Օգտագործման եղանակը

  • Օրվա ընթացքում օգտագործեք 1 ճաշի գդալ, մինչև հազն անցնի:
  • Խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին:

Խոտաբույսերի խառնուրդ. բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • 1 ճաշի գդալ երիցուկ՝ 10 գրամ
  • 2 թեյի գդալ մեխակ՝ 10 գրամ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ
  • մեկ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը

  • Ջուրը եռացրեք:
  • Ավելացրեք երիցուկը, 3 րոպե եռացնելուց հետո ավելացրեք մեխակը:
  • Եռացրեք ևս 5 րոպե: Ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
  • Խառնուրդը դրեք սառնարանում: Հաջորդը օրը հանեք սառնարանից, թողեք մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  • Խմեք օրվա ընթացքում 3 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am