Facebook-յան օգտատեր Աննա Խաչատուրովան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Մոտենում է Ամանորը, բոլորս սպասում ենք տոներին: Յուրաքանչյուրս սպասում է հրաշքի, բարության և ինչու չէ՝ նվերների:
Առաջարկում ենք մինչ Ամանորը փոքրիկ հրաշք ապահովել Սպիտակ քաղաքի հատուկ դպրոցի համար:
Դպրոցում սովորում են առողջական խնդիրներ ունեցող և անապահով ընտանիքների երեխաներ:
«Նուեվա Վիստան» կիրակի օրը /25.12.2016/ կազմակերպում է հանդիպում փոքրիկների հետ՝ նպատակ ունենալով լցնել երեխաների կյանքի մի փոքրիկ ակնթարթը հրաշքներով և բարությամբ:
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցություն ունենալ այս նախաձեռնությանը՝ իրենց փոքրիկ ներդրումը անելով:
Ներդրումը կարող է լինել խաղալիքների, գրենական պիտույքների, հագուստի և այլնի տեսքով:
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010 541 463 հեռախւսահամարով:
Մեր հասցեն՝ ք. Երևան, Վարդանանց 14»: