«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ…». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ… Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է… Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում …

Հ.գ.- Այդպես ես մեկ էլ մտածում էի 33 տարի առաջ՝ այն օրը, երբ համայնավարական իշխանապետության հանցավոր թողտվությամբ և միջազգային հանրության անդրշրիմյան լռություն հիշեցնող չեզոքության պայմաններում Սումգայիթում մարդկանց սպանում էին միայն ու միայն այն բանի համար, որ նրանք ՀԱՅ են… Երեկվա և այսօրվա կատարվածի միջև, գրեթե, տարբերություն չկա, իսկ, եթե անգամ կա, ապա տարբերությունը կայանում է նրանում, որ մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի…»

Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ… Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա…

Опубликовано Սենոր Հասրաթյան Воскресенье, 28 февраля 2021 г.



Նման նյութեր