«Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանն, այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանը և այն հետ վերադարձրեց Նիկոլին, գրառումով տեղեկացրեց, որ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրում է հանրահավաք և երթ…

Ազգադավը փորձում է մասսովկա ապահովել և հետագայում ժողովրդի անունից զառանցել, թե “ժողովուրդն” իր կողքին է… Վերջին հանրահավաքը նույն վայրում, որտեղ ըստ ընդդիմադիրների ազգադավ Նիկոլին սատարելու համար հավաքվել և բերման էին ենթարկվել 3-4 հազար մարդ, իսկ ըստ իշխանամետ սորոսականների էլ՝ 10 հազար մարդ, խայտառակություն էր… Այդ ամենը շատ լավ գիտակցելով էլ կապիտուլյանտ վարչապետը շատ արագ դադարեցրեց իր հրավիրած մինի-հանրահավաքը և սկսեց քայլերթը…

Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ…

Այս ճակատամարտում կա՛մ կհաղթի Հայաստանը, հայություը և հայոց բանակը, կա՛մ՝ Նիկոլն ու իր տերերը՝ կործանելով Հայաստանը և վտանգելով հայության ապրելն իրենց պատմական հայրենիքի մի փոքրիկ մասում…

Կոչ եմ անում հայաստանցիներին չմասնակցել դավաճան և Իլհամի կողմից նվաստացվող և նսեմացվող Նիկոլի կողմից մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին և երթին…»:

Մարտի 1-ին Նիկոլն, Իլհամը և Էրդողանը վերջին ճակատամարտն են տալիս Հայաստանի և հայոց բանակի դեմ

Երեկ երեկոյան Հայաստանի…

Опубликовано Gagik Hambaryan Воскресенье, 28 февраля 2021 г.



Նման նյութեր