«Նիկոլը ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը». Սամվել Ֆարմանյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից.

«Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիմելով վարչական ու ֆինանսական ռեսուրսների համատարած օգտագործման՝ երեկվա «հպարտ» քաղաքացիներին ավտոբուսներով զոռով բերելով հրապարակ:

Նա քաղաքական գործընթացի մասնակիցներին ու անգամ ամենավերջին լավատեսներին ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը: Սա է անում նա այսօր: Նա ապացուցում է, որ մնալով այդ սենյակում՝ անգամ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար»:

Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիմելով վարչական ու…

Опубликовано Samvel Farmanyan Понедельник, 1 марта 2021 г.



Նման նյութեր