«Նրանց մարմնի վրա քերծվածք չկա, բայց ինչ քերծվածքի մասին է խոսքը, երբ դեմքներին բացակայում է նույնիսկ ամոթն ու ափսոսանքը». Կարպիս Փաշոյան
Advertisement 1000 x 90

«Նրանց մարմնի վրա քերծվածք չկա, բայց ինչ քերծվածքի մասին է խոսքը, երբ դեմքներին բացակայում է նույնիսկ ամոթն ու ափսոսանքը». Կարպիս Փաշոյան

Պատերազմի ժամանակ կինս պատահաբար հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կնոջը։ Երկխոսությունը սկսվում է մոտավորապես այսպես․ «ինչի ա Կարպիսը գնացել, մսաղաց ա, չի՞ տեսել ինչ ա կատարվում»։

Երբ լսեցի էս պատմության մասին, իսկապես տեղս չէի գտնում, փաստորեն ընդամենը մեկ նախադասության մեջ արտահայտված է քպ-ական խաժամուժի վերաբերմունքը պետության նկատմամբ (չնչին բացառությամբ ՔՊ-ում էլ պարկեշտ մարդիկ կան)։ Այսինքն, իրենց նեղ կուտոկից մարդիկ չպետք է գնան, քանի որ մսաղաց է, իսկ մսաղացը նախատեսված է միայն սովորական ընտանիքների համար։

Ի դեպ, այդ նույն պաշտոնյան Բաքուն գրավածի դեմքով երեկ Երևանի փողոցներում հա-հու էր անում, ծափահարում էր և ուրախանում։ Նրանց մարմնի վրա քերծվածք չկա, բայց ինչ քերծվածքի մասին է խոսքը, երբ դեմքներին բացակայում է նույնիսկ ամոթն ու ափսոսանքը։

Զուգահեռ իրականությունում մայրերը փորձում են ճանաչել իրենց որդիների անդամահատված մարմինները։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից:

Պատերազմի ժամանակ կինս պատահաբար հանդիպում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կնոջը։ Երկխոսությունը սկսվում է մոտավորապես…

Опубликовано Կարպիս Փաշոյան Понедельник, 1 марта 2021 г.