Բերման ենթարկելով էլ Նիկոլին չհաջողվեց լցնել Հանրապետության հրապարակի նույնիսկ կեսը (կեսը)
Մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում իշխանությունների կողմից կազմակերպված հանրահավաքն այնքան մարդաշատ չէր, որքան ծրագրել էին իշխանությունները… Չնայած գործադրած բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահման բազմաթիվ փաստերին, երբ պետական հիմնակրներում և ՏԻՄ-երում աշխատողներից շատերին ուղղակի բերման էին ենթարկում, հիմնականում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով տեղափոխում Երևան , իշխանականներին նույնիսկ չհաջողվեց լցնել հրապարակի նույնիսկ կեսը…
Նույնիսկ նախկինների օրոք վարչական ռեսուրսի այսպիսի օգտագործում երբևէ չի եղել…
Հանրապետության հրապարակում Նիկոլի հանրահավաքի սկսվելուց հետո, երբ Հ1-ը կրկին անցավ մանիպուլյատիվ և հարմար ռակուրսներից նակրահանումների՝ չներկայացնելով ողջ հրապարակի “պանորաման”, արդեն պարզ էր, որ իշխանավորներին չի հաջողվել հրապարակում հավաքել Նիկոլի երազած “գլխաքանակը” …
Իշխանություններին սպասարկող ՀԿ-ներից մեկի տվյալով երեկ հրապարակում եղել է 21-25 հազար մարդ… Եթե նույնիսկ դա այդպես է, ապա խայտառակություն է և դա դավաճան Նիկոլի պարտությունն է…
Ամբողջ պետական ապարատը գործի դնելով նույն իշպանություններին սպասարկողները փաստում են, որ Նիկոլը կարողացել է իր միտինգին հիմնականում բերման ենթարկել 21-25 հազար մարդ. Մարիոթ-Արմենիա հյուրանոցի, նախկին ԱԳՆ-ի, փոստի, Աբովյան փողոցին Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ և շատրվանների շուրջբոլորը ԴԱՏԱՐԿ էին…
Ի դեպ, իշխանություններին սպասարկող ՀԿ-ն նաև հաշվել էր Բաղրամյան պողտոայում ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցներին, որն արել էր ընդդիմադիրների հանրահավաքը սկսվելուց 19 րոպե անց… Դե հասկանալի է, թե ինչու է այդպես արվել… Լավ կլիներ նույն ՀԿ-ն նաև Նիկոլի միտինգի մասնակիցներին հաշվեր հանրահավաքը սկսվելուց 19 րոպե անց…
Հ.Գ. Մարտի 1-ի Նիկոլի հիմնականում բերման ենթարկվածների հանրահավաքը և դրան հաջորդած “դմփ-դմփ-հու”-ներով անմակարդակ երթը դավաճան Նիկոլի հերթական խայտառակ պարտությունն էր…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:
Բերման ենթարկելով էլ Նիկոլին չհաջողվեց լցնել Հանրապետության հրապարակի նույնիսկ կեսը (կեսը)
Մարտի 1-ին Երևանի…
Опубликовано Gagik Hambaryan Понедельник, 1 марта 2021 г.