Մեսրոպ Առաքելյանը հայտնում է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին
| Դիտվել է`
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների մասին: Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ կենսաթոշակային ոլորտում կարևորագույն փոփոխություններ են նախաձեռնել։
«Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին շրջանառվող նախագծի՝ նախատեսվում է 90 տարեկան և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել, որի չափը կսահմանվի Կառավարության կողմից։
Հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխային խնամելու ամբողջ ժամանակահատվածը ծնողներից մեկի համար կհաշվարկի կենսաթոշակի ստաժ։ Յուրաքանչյուր տարի բանկ գնալու պահանջը դուրս կգա կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի համար․ նրանց՝ Հայաստանում գտնվելու փաստը կհաստատվի նախարարության կողմից»,- գրել է նախարարը։
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ