Փաստաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։
Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։
Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յություբ»:
Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։
Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։
Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։
Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան»։
Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով…
Опубликовано Benik Galstyan Вторник, 2 марта 2021 г.