«Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը առավելագույնը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ. ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում». Արամ Վարդևանյան
Advertisement 1000 x 90

«Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը առավելագույնը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ. ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում». Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից..

«Հարգելի գործընկերներ,

Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց Գեներալ Գննդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը հիմք ընդունելով, որ այն առերևույթ ՀԱԿԱՍՈւՄ Է Սահմանադրությանը:

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ հրամանագրի վերաբերյալ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈւ: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ դիմելու է ՍԴ:

3) Այսինքն ըստ նախագահի առերևույթ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4) Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԻՑ և ԲԱՆԱԿԻՑ: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ…»:

Հարգելի գործընկերներ,

Իրավիճակը հետևյալն է.

1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց…

Опубликовано Aram Vardevanyan Вторник, 2 марта 2021 г.



Նման նյութեր