Էդմոնի համար շատ ավելի հեշտ է Նիկոլին ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց տեղեր ստանալ ԱԺ-ում, քան նրան պաշտոնանկ անել․ Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

Էդմոնի համար շատ ավելի հեշտ է Նիկոլին ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց տեղեր ստանալ ԱԺ-ում, քան նրան պաշտոնանկ անել․ Աղասի Ենոքյան

Որեւէ բանական մարդ այլեւս կասկած չունի, որ եթե չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի խորհրդարանում։ Եվ պատահական չէ, որ Էդմոնն է լոբբինգ անում Նիկոլի ղեկավարությմաբ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ շատ ավելի հեշտ է Նիկոլին ծառայություններ մատուցել եւ դրա դիմաց տեղեր ստանալ ԱԺ-ում, քան նրան պաշտոնանկ անել, ժամանակավոր կառավարություն կազմել, հետո էլ նոր ընտրություններ՝ առանց որեւէ երաշխիքի, որ կնվաճես պատգամավորական մանդատներ։

Իսկ քանի՞ լատենտ «Էդմոն» կա ընդդիմության մեջ, քանի՞ ուժ կա, ով ավելի դյուրությումբ արդեն իսկ կսկսի բանակցություններ Նիկոլի հետ, քան կգնա հրաժարական-անցումային կառավարություն-արտահերթ ընտրություններ-չերաշխավորված մանդատներ ճանապարհով։

Մի հին ռուսական հեքիաթ կա, երբ հարուտ վաճառականը քառասուն ծով ու քառասուն երկիր հեռու առեւտրի պետք է գնա, եւ իր դուստրերից պատվերներ է վերցնում։ Ավագը խնդրում է գեղեցիկ ու շքեղ հագուստներ, միջնեկը՝ գոհարեղեն ու ոսկեղեն։

– А что тебе принести, Аленушка, дочь моя младшая, самая любимая?

– Батюшка, принеси мне вибратор.

– Ты что, с ума сошла, доченька?

– Ладно, пойдем по длинному пути: принеси мне Аленький цветочек.

Так вот, շատ ընդդիմադիրների միակ խնդիրը խորհրդարանում հայտնվելն է, նրանք չեն ուզում գնալ երկար ճանապարհով, եւ պետք չի զարմանալ, որ ընդդիմությունը չի գնում կտրուկ քայլերի, իսկ հանրահավաքները ժամավաճառության են վերածվում, Նիկոլի վրա ճնշման իմիտացիայի:

Որեւէ բանական մարդ այլեւս կասկած չունի, որ եթե չլիներ Նիկոլի կամքը, Էդմոնը չէր հայտնվի խորհրդարանում։ Եվ պատահական չէ,…

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 2 марта 2021 г.



Նման նյութեր