«Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը». Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը». Վարոսյան

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը։

Փաստորեն ՀՀ նախագահը Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այնուամենայնիվ դիմել է Սահմանադրական դատարան, դիմել է ԳՇ պետի ազատման հրամանագիրը չստորագրելուն զուգահեռ` վիճարկելով հենց չստորագրված հրամանագրի հիմք օրենքի սահմանադրականությունը։ ԵՒ ինչո՞ւ պիտի ԳՇ պետի ազատման հրամանագիրը Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնի իրավունքի ուժով, չէ՞ որ նախագահը դիմել է ՍԴ, իսկ Սահմանադրությունը չի էլ հստակեցնում, թե արդյոք դիմելու նպատակը պիտի լինի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելը, թե հրամանագրի համար հիմք հանդիսացող օրենքի։ Գրված է` չի ստորագրում և դիմում է, նա էլ չի ստորագրել ու դիմել է…

Անշուշտ համաձայն եմ, որ чёрт ногу сломит, բայց միաժամանակ` ջհանդամը, թե не сломит»:

Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու…

Опубликовано Yervand Varosyan Вторник, 2 марта 2021 г.



Նման նյութեր