«Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին». Լիլիթ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին». Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից.

«ՍՐԱՆՑ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ ԻՆԿՎԻԶԻՏՈՐԻ ԷՈՒԹՅՈՒՆ Է

Բայց դուք հեևու՞մ եք, դուք զգու՞մ եք, թե ի՜նչ ոհմակային կրքով ու համախմբումով երեք օր է ԱԺ-ում ինկիվիզիցիայի և կտտանքների է ենթարկվում ԲԴԽ-ի նախագահ Ռ. Վարդազարյանը: Իրականում օրակարգում վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է:

Բայց դա նրանց չի հետաքրքրում. գլխավոր դավաճանի կողմից հանձնարարված է փչացնել քաղաքական պատվեր չկատարող և ԻՔ -ի քաղաքական շահերը չսպասարկող ԲԴԽ նախագահին: Պատճառը՝ դատավորներին անաչառ լինելու և Հայրենիքին ծառայելու նրա կոչն է: Բայց սրանք թքած ունեն հայրենիքի ու պրոֆեսիոնալիզմի վրա: Ու չափ ու սահմանն անցած, պղծագույն բառապաշարով ու վարքագծով, մեկը մյուսին են փոխանցում տգիտության և մաղձի մարաթոնը:

Բայց բռնապետիկ դավաճանին ու նրա թիմին անաչառ դատական համակարգ պետք չէ: Հիշու՞մ եք, որ ասում էր՝ ո՞վ է էն դատավորը, որ պտի իմ ասածը չանի:

Սրանք քանդելով քանդում են երկիրը, պետականությունը, այլասերում հասարակությունը:

Սրանք չեն էլ հիշում, որ ազգադավի հետ հավասարապես կիսում են դավաճանությունն ու հայրենազրկումը:

Սրանց դիմակի դակ կու կլուքս կլանի ու ինկվիզիցիայի էություն է: Նրանք այս կրքով ու հանձնառությամբ քանդում են երկիրը. ուշքի եկեք: Եվ սա արվում է մեր հարկերի ու մեր ապագայի հաշվին:

Բայց ինչո՞ւ եմ զարմանում. երեկ սրանց աշխատասենյակներից դիպուկահարների նշանառության տակ էինք:

Գնդակահարեցին պետությունը, հիմա անցել են նրա քաղաքացիներին»:

ՍՐԱՆՑ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ ԻՆԿՎԻԶԻՏՈՐԻ ԷՈՒԹՅՈՒՆ Է

Բայց դուք հեևու՞մ եք, դուք զգու՞մ եք, թե ի՜նչ ոհմակային կրքով ու համախմբումով,…

Опубликовано Lilit Galstian Четверг, 4 марта 2021 г.



Նման նյութեր