«Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի. վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի. վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Կառավարությունը և Ա.Սարգսյանը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը: Մարտի 4-ի ժամկետը հիմնված էր միայն Սահմանադրական կարգավորման վրա, և պատահական չէ, որ նախորդ օրը Ա.Սարգսյանը իրազեկել էր, որ չի ստորագրելու այդ որոշումը: Առավել լայն մեկնաբանությունը ենթադրում է հիմնվել Սահմանադրության ու «Զինծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա ու դուրս բերել 5+3 բանաձևը: Ա.Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի, թեև մեկ օր առաջ ասել էր, որ չի ստորագրելու: Վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին:

Հ.Գ. Մնացած վիճելի մեկնաբանություններին չեմ անդրադառնում: 5+3 ընդունողը չի կարող խոսել ԳՇ պետի ազատման լիազորության բացակայության մասին»:

Կառավարությունը և Ա.Սարգսյանը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը: Մարտի 4-ի ժամկետը հիմնված էր միայն…

Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 4 марта 2021 г.arpine



Նման նյութեր