
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) տնօրենների խորհրդի նախկին նախագահ, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Դավիթ Խաչատուրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի նշանակվելու դրությամբ իր ունեցվածքի մասին հայտարարագիրը:
Tert.am-ին հայտարարագրից հայտնի է դառնում, որ բանկային հաշվին Դավիթ Խաչատուրյանը հայտարարագրել է 19 000 եվրո, 314 000 դրամ, կանխիկ հայտարարագրել է 200 000 դրամ:
2014-ին ձեռք է բերել 2004 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, Երևանում երկու առանձնատան միանձնյա սեփականատեր է, միանձնյա սեփականատեր է նաև մեկ հողամասի:
Ընտանիքի անդամների՝ երեխաների ու կնոջ հայտարարագրերը ներկայացված չեն:
Նշենք նաև, որ Դավիթ Խաչատուրյանը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է: