«Նիկոլի շնորհիվ 2020 թվականին 10 հազար մարդ մահացավ/զոհվեց, իսկ նա դեռ «վայելում է» ազատությունը և կյանքը ազատության մեջ». Ռոզի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլի շնորհիվ 2020 թվականին 10 հազար մարդ մահացավ/զոհվեց, իսկ նա դեռ «վայելում է» ազատությունը և կյանքը ազատության մեջ». Ռոզի Միքայելյան

Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«2020թ. ամբողջ աշխարհը պայքարում էր կովիդի դեմ, իսկ «ժողովրդի վարչապետը» (ադրբեջանի ազգային հերոսը) Սյունիքում հանրահավքներ էր անում ու պնդում, թե «կորոնավիրուսն ում շուննա» «պինցետով հատ հատ կհանենք» և այլ գավառական մակարդակի դատարկաբանություններ… Արդյունքում մեկ տարվա կտրվածքով 4000(+-) մահ…Կովիդից միայն…

2021թ. երկիրը չի հաղթահարել կովիդը (մեծ հաշվով ոչ մի աղետի հետևանք էլ չի հաղթահարել…), իսկ «ժողվարչապետը», վարչական ռեսուրսի առավելագույն կիրառմամբ, Հանրապետության հրապարակն է «լցնում», գոռում «կեցցեն զոհերը» (պատերազմի), իսկ բազմությունը ողջունում է այդ ամենը… Սրբապիղծներ… Այդ 10-20 հազար հավաքվածների մեջ թասիբով մեկը չկար փաստորեն…

Ուր ենք հասել, ուր ենք գնում… «Զոհերին ողջունելուց» օրեր հետո (4000-6000) հիշում են կովիդի մասին ու հիշում որ պիտի դիմակ կրել… Դե բարև ձեզ…

Նիկոլի շնորհիվ 2020 թվականին 10 հազար մարդ մահացավ(զոհվեց)…

Կար ժամանակ, որ տրանսպորտի 50 դրամի կամ հոսանքի թանկացման համար կոկորդ էինք կտրում, փողոց փակում, հրաժարական պահանջում… Այո՛, 50 դրամի համար… Իսկ այսօր, զոհերի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, նրանց սրիկայաբար ողջունողը, դեռ «վայելում է» ազատությունը և կյանքը ազատության մեջ…»:

Պատմությունը կրկնվում է կամ հանրահավաքամոլ ազգասպան նիկոլը

2020թ. ամբողջ աշխարհը պայքարում էր կովիդի դեմ, իսկ «ժողովրդի…

Опубликовано Mikayelyan Rozi Четверг, 4 марта 2021 г.



Նման նյութեր